Ucom-ի «Ինտերնետ ռոմինգում» փաթեթների գները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom-ի այն բաժանորդները, ովքեր ամառվա արձակուրդը պատրաստվում են վայելել Վրաստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում կամ Եվրոպայում, այսօրվանից կկարողանան ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» փաթեթներն արդեն ավելի մատչելի սակագներով, հաղորդում է Ucom-ի մամուլի ծառայությունը։
Օրինակ՝ 100 ՄԲ փաթեթն ակտիվացնելու համար Ucom շարժական կապի բաժանորդները կվճարեն 2500 դրամ նախկին 3900-ի փոխարեն, 300 ՄԲ փաթեթը կարժենա 6500 դրամ նախկին 8900-ի փոխարեն, իսկ ամենածավալուն՝ 1 ԳԲ փաթեթը հնարավոր կլինի ակտիվացնել ընդամենը 18000 դրամով նախկին 24900-ի փոխարեն:
Փաթեթների վավերականության ժամկետն, ինչպես միշտ, անփոփոխ է և կազմում է 30 օր:
«Հեռավորությունը չպետք է խնդիր լինի մտերիմների հետ միշտ կապի մեջ մնալու համար: Պարզապես «Ինտերնետ ռոմինգում» փաթեթն ակտիվացնելուց հետո հարկավոր է միանալ հստակ երկրի համապատասխան օպերատորին և վայելել հանգիստը՝ չկտրվելով աշխարհի եռուզեռից», - մանրամասնել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում: -0-