USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Ucom-ի հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի առաջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո

25.07.2016, 14:18
Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի առաջին խումբն այսօր ուղևորվեց դեպի Ռիո դե Ժանեյրո:
Ucom-ի հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի առաջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի առաջին խումբն այսօր կեսգիշերին ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկներից լողորդները, ծանրորդները և աթլետներն ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ծանրորդների թիմը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ` Փաշիկ Ալավերդյանը, իսկ աթլետները խաղերին կմասնակցեն` աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ` Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ: Ծանրորդների հետ Ռիո չմեկնեց Առաքել Միրզոյանը, ով թիմին կմիանա ավելի ուշ, նշվում է հաղորդագրության մեջ:

Հայկական օլիմպիական թիմին ճանապարհելու էին եկել մարզիկների հարազատները և բարեկամները:

Հայ մարզիկների ևս մեկ խումբ Ռիո կմեկնի արդեն հուլիսի 26-ի գիշերը: Պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

«Մենք լիահույս ենք, որ ազգային օպերատորի աջակցությամբ Ռիո մեկնած ազգային օլիմպիական հավաքականն օգոստոսի վերջին ոսկե մեդալներով ծանրաբեռնված կվերադառնա Հայաստան», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։ -0-