USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

16.07.2018, 13:07
Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։
Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 16-ից օգոստոսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Viasat Nature, Viasat Explorer, Viasat Action TV 1000 և Viasat VIP Megahit HD որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

56-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat Nature հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ:

«54-րդ՝ Viasat Explorer արկածային հեռուստաալիքը նրանց համար է, ովքեր հետաքրքրվում են ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով», – նշվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Ucom ցանցում 101-րդ՝ Viasat Action TV 1000 հեռուստաալիքը կտեղափոխի հոլիվուդյան աշխարհ՝ դիտելու քրեական և զինվորական դրամաներ, սարսափ ժանրի ֆիլմեր, մարտաֆիլմեր, ֆանտաստիկա, դետեկտիվներ և հոգեբանական թրիլլերներ, երեկոյան ժամերին ՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր։

158-րդ՝ Viasat VIP Megahit HD ալիքը կառաջարկի հոլիվուդյան ֆիլմադարանի լավագույն բլոքբաստերներ և խոշորագույն կինոֆրանշիզներ, ինչպես նաև ռուսական լավագույն ֆիլմերի պրեմիերաներ: Ֆիլմերը հեռարձակվում են լավագույն` Full HD որակով` էլ ավելի գրավիչ և ուշագրավ դարձնելով կինոդիտումը:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–