USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները

15.06.2018, 16:10
Հունիսի 15-ից հուլիսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ամենապահանջված հեռուստաալիքները:
Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 15-ից հուլիսի 15-ը U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ամենապահանջված հեռուստաալիքները, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, բաժանորդները կվայելեն ViP Premiere HD, ViP Comedy HD, Viasat History և Da Vinci Learning որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։

55-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Viasat History հեռուստաալիքին, որը բացահայտում է հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, դիտարկում հայտնագործությունները, պատմում է տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական և կոմերցիոն գործերի մասին:

57-րդ՝ Da Vinci Learning կրթական հեռուստաալիքը կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով:

Ucom ցանցում 159-րդ՝ VIP Premiere HD հեռուստաալիքը բոլոր նրանց համար է, ովքեր հետևում են կինոաշխարհի նորություններին և ցանկանում են վայելել հոլիվուդյան պրեմիերաները մտերիմների շրջանում։ 113-րդ՝ VIP Comedy HD ալիքն առաջարկում է առաջնակարգ կատակերգություններ։ Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–