USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

16.10.2018, 16:38
Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքները։
Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքները, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։ 

Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Amedia Premium HD, Spike, Дорама և ZEE TV որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։ 

157-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Amedia Premium HD հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին ներկայացնում է HBO, Showtime, CBS, FOX, STARZ, Warner, SONY, ABC Studios, BBC-ի կինոստուդիաների լավագույն ծրագրերը: Այն ցուցադրում է այնպիսի հայտնի ֆիլմերի ընտրանի, ինչպիսիք են «Игра престолов», «Шерлок», «Во все тяжкие», «Настоящий детектив», «Черные паруса», «Настоящая кровь», «Подпольная империя», «Родина», «Американская история ужасов»: Հասանելի է ռուսերեն և անգլերեն լեզուներով: 

127-րդ՝ Spike հեռուստաալիքը նախատեսված է սերիալների սիրահարների համար: Հայտնի ու ճանաչված հեռուստասերիալները ներկայացված են ամենատարբեր ժանրերում: Հեռուստաալիքի ուժեղ կողմերից է նաև սեփական արտադրության դոկումենտալ ռեալիթի շոուները: 

Ucom ցանցում 135-րդ՝ Дорама հեռուստաալիքը ներկայացնում է արևելյան երկրների կինոարտադրանքը: Եթերացանկը լի է կորեական, ճապոնական, չինական բազմաժանր հեռուստասերիալներով և կինոնկարներով: Այս ամենը հնարավոր է շուրջօրյա վայելել բարձրակարգ թարգմանությամբ։ 

116-րդ՝ ZEE TV ալիքը ներկայացնում է հնդկական արտադրության հեռուստասերիալներ, ֆիլմեր և հաղորդումներ: Զվարճալի, երաժշտական, դրամատիկ և այլ ժանրերում ներկայացվող ֆիլմերը, սիրային անհավանական պատմությունները թե՛ անհատական, և թե՛ ընտանեկան դիտման համար են:

Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–