USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

20.09.2018, 12:15
Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում:
Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր մինչև 2019թ․ հունվարի 31-ը գործնական, տուրիստական կամ անձնական նպատակով մեկնելու են Ռուսաստան, կվճարեն ռոմինգի անհավանական՝ 5 դրամ/ՄԲ սակագինը նախկին 15 դրամ/ՄԲ-ի փոխարեն, հաղորդում է Ucom–ի մամուլի ծառայությունը։   

Պարզապես Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել Ucom ռոմինգ ծառայությունը՝ հավաքելով *121# և Ռուսաստանի Դաշնություն ժամանելուն պես միանալ ՄեգաՖոնի ցանցին։ 

«Մեր ընկերությունն արտերկրի գործընկերների հետ բանակցելիս ջանք ու եռանդ չի խնայում Ucom շարժական կապի բաժանորդներին յուրաքանչյուր տարի առավել գրավիչ պայմաններ առաջարկելու համար: Լավ է, երբ ռոմինգում հնարավոր է ոչ միայն մտերիմների հետ անընդհատ կապի մեջ մնալ, այլև ամսվա վերջում ընկալելի հաշիվ ունենալ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–