USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ucom-ի բաժանորդները կկարողանան այցելել մի շարք կայքեր առանց ինտերնետ ծավալի հաշվարկման

19.03.2020, 19:56
Ucom-ի բաժանորդները կկարողանան այցելել մի շարք կայքեր առանց ինտերնետ ծավալի հաշվարկման
Ucom-ի բաժանորդները կկարողանան այցելել մի շարք կայքեր առանց ինտերնետ ծավալի հաշվարկման
Երեվան, 19 մարտի․ /ԱՌԿԱ/․ Այսօրվանից Ucom-ի շարժական կապի բաժանորդները առանց ինտերնետ ծավալի հաշվարկման կկարողանան այցելել մի շարք պետական գերատեսչական և կրթական կայքեր։ Այս մասին հայտում է Ucom-ի մամուլի ծառայությունը։

«Այսօր բոլորիս ուշադրությունը սևեռված է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման և հնարավոր կանխարգելման միջոցների վերաբերյալ նորություններին, որի արդյունքում բավականին մեծ հոսք է գրանցվում համաշխարհային և հայկական մի շարք առողջապահական և վիճակագրական կայքեր: Ավելին, ստեղծված իրավիճակում բոլոր կրթական հաստատություններն անցել են հեռավար ևառցանց կրթության, որի արդյունքում կրկին շատացել են մի շարք առցանց կրթական հարթակների և կայքերի այցելությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ընկերությունը տեղեկացնում է, որ այսօրվանից մինչև ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարք իրավիճակի ավարտը Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար առանց ինտերնետ ծավալի հաշվարկման է դարձնում, ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքերը, ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ կայքը և մի շարք այլ պաշտոնական կայքեր, որոնք պարունակում են արտակարգ իրավիճակում անհրաժեշտ տեղեկատվություն: Այսինքն՝ այս կայքեր այցելելիս բաժանորդի օգտագործված ինտերնետ ծավալը չի հաշվարկվի։

Կայքերի ամբողջական ցանկը հետևյալն է`

ՀՀ կառավարություն` Gov.am
ՀՀ վարչապետ` www.primeminister.am
ՀՀ կառավարություն էլեկտրոնային կառավարում` e-gov.am
ՀՀ Առողջապահության նախարարություն պաշտոնական կայք` Moh.am
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ncdc.am
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` mes.am
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` escs.am
ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ` armedu.am
ՀՀ ոստիկանություն` Police.am
Երևանի քաղաքապետարան` www.yerevan.am

«Եվս մեկ անգամ նշենք, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակը և կորոնավիրուսի արագ տարածման վտանգները հաշվի առնելով՝ Ucom ընկերությունը կրկին կոչ է անում բոլորի նրանց, ովքեր իրենց գրասենյակային աշխատանքը կարող են իրականացնել տանից, առանց վարանելու մնալ տանը և աշխատել տանից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-