USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

13.08.2020, 12:40
Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով
Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./ԱՌԿԱ/. Օրերս Ucom ընկերության աշխատակից Ն․Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով՝ դարձնելով Ucom-ը առաջին կորպորատիվ ընկերություն, որն արժանացել է գերատեսչական այդ բարձր պարգևի։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ucom ընկերության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Ն․ Հարությունյանին աշխատանքային պարտավորությունների շրջանակում առաջացած մարտահրավերներն արհեստավարժ կերպով հաղթահարելու և արտաքին գործընկերների շրջանում Ucom-ի գործարար համբավը բարձր պահելու համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Համագործակցության համար» մեդալով պարգևատրված Ն. Հարությունյանը մասնագիտական օգնություն է ցուցաբերել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների, մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություններին՝ կատարված հանցագործությունների ընթացքում էլեկտրոնային ապացույցների լիարժեք և օպերատիվ ստացման և բացահայտման գործունեության ապահովման ընթացքում, ունի ՀՀ ՔԿ հետ երկարամյա գործակցության փորձ ու զգալի ավանդ:

«Ն. Հարությունյանի կատարած աշխատանքը նշանակալի դեր է ունեցել վերջին շրջանում բազմադրվագ և հասարակական հնչեղություն ունեցող մի քանի քրեական գործերի բացահայտման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:-0-