USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է BarCamp Yerevan 2018–ը

15.06.2018, 18:28
Հունիսի 16-ից 17-ը Երևանի Ամերիկյան համալսարանում կկայանա «ԲարՔեմփ Երևան 2018»- (չ)կոնֆերանսը:
Ucom-ի աջակցությամբ մեկնարկում է BarCamp Yerevan 2018–ը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 16-ից 17-ը Երևանի Ամերիկյան համալսարանում կկայանա «ԲարՔեմփ Երևան 2018»- (չ)կոնֆերանսը:

(Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

Արդեն 10 տարի է, ինչ ԲարՔեմփ Երևանը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների: 5-րդ տարին անընդմեջ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը, որի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես կներկայանա ժամանակակից ցանցերի առավելությունների մասին պատմող կարճ պրեզենտացիայով, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով կունենան բազմաթիվ միջազգային հյուրեր՝ Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudfaae֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։

Այս տարի ևս «ԲարՔեմփ Երևան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՀՏ ընկերություններ:

Հովանավորներն ու գործընկերներն են BetConstauct, Digitain, Rockbite Games, Woakfaont Aamenia, Ginosi Apaatels, SFL LLC, AVETIQ, Vineti AM ընկերությունները։

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.baacamp.am։ (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #baacampevn18:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–