USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

21.08.2019, 18:30
Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ucom ընկերության առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այժմ դրանք հասանելի են բոլոր ցանկացողների համար, ովքեր չէին հասցրել պարտատոմսերը ձեռք բերել տեղաբաշխման ընթացքում:

Ընկերությունից  տեղեկացնում են նաև, որ 2019թ. օգոստոսի 16-ին Ucom ընկերությունն իրականացրել է դոլարային և դրամային պարտատոմսերի արժեկտրոնների առաջին վճարումները:

«Ուրախությամբ հայտնում եմ, որ ներդրողներն արդեն իսկ կարող են մարման ժամկետից շուտ վաճառել իրենց պարտատոմսերը կամ դրանց մի մասը։ Իսկ մեր վստահելի գործընկերոջը՝ «Արմենբրոկ» ներդրումային ընկերությանը, շնորհվել է շուկա ստեղծողի (market maker-ի) կարգավիճակ», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Այսպիսով ավարտին հասցրեցինք տեղաբաշխման գործընթացի հետ կապված վերջին փուլը: Պարտատոմսերն արդեն հասանելի են ֆոնդային բորսայում, և մենք վստահ ենք, որ դրանք դառնալու են ամենաակտիվ շրջանառվող գործիքներից մեկը», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Ներկայում ֆոնդային բորսայում շրջանառվում են 5 մլն ԱՄՆ դոլար և 250 մլն ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսեր։

«Գովելի է, որ ընկերությունները հանրությունից վարկային միջոցներ ներգրավելու խիզախություն ունեն, ինչը վկայում է իրենց վստահության մասին։ Եվ կրկնակի գովելի է, որ հանրությունն սկսում է վստահել բիզնեսին ու ավելի շատ ներդրումներ անել արժեթղթերի մեջ։ Այսպիսով, արձանագրում ենք շատ դրական դինամիկա՝ թողարկողների, ներդրողների ու ծավալների աճ», - ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0