Ucom հեռահաղորդակցական օպերատորը նվազեցրել է ռոմինգի սակագները դեպի Արցախ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական օպերատորը նվազեցրել է ռոմինգի սակագները դեպի Արցախ, երկուշաբթի տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից:
«Ապրիլի 2-ից սկսած Ucom ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոմինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ սակագինը», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։
Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015 թ.–ի սեպտեմբերին Ucom ընկերությունը ձեռք բերեց Orange Armenia բջջային ընկերության (ապրանքանիշը` Orange) բաժնետոմսերի 100 տոկոսը, որը France Telecom–ի նախկին դուստրն էր և գործում է հայական շուկայում 2009 թ.–ի նոյեմբերի 5–ից։ –0–