USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4k որակի հեռուաստաալիք

05.08.2021, 16:51
4K որակի 3840 × 2160 թողունակության շնորհիվ բաժանորդները կդիտեն SD հեռուստաալիքների այսօրվա չափանիշները մինչև 20 անգամ գերազանցող պատկեր
Ucom ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4k որակի հեռուաստաալիք

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 20-ից Ucom ընկերությունն առաջինը Հայաստանում կսկսի հեռարձակել 4K որակի «Love Nature» հեռուաստաալիքը, որին հասանելիություն կստանան Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդները՝ իրենց դիմումի համաձայն, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը: 

4K որակի 3840 × 2160 թողունակության շնորհիվ բաժանորդները կդիտեն SD հեռուստաալիքների այսօրվա չափանիշները մինչև 20 անգամ գերազանցող պատկեր: Իսկ HD հեռուստաալիքների հետ համեմատության մեջ 4K որակի պատկերը մինչև 4 անգամ ավելի հստակ է, իրականին շատ մոտ և ունի ավելի հարուստ գունապնակ:   

«Շարունակեք ապրել լավագույն պահերը Ucom-ի հետ։ Հայաստանում այսօր առաջինն ենք, որ մեր բաժանորդների համար հասանելի ենք դարձրել 4K որակի հեռուստաալիք։ «Love Nature»-ի շնորհիվ դուք կխորասուզվեք վայրի բնության և կենդանական աշխարհի բազմազանության մեջ։ Այս հեռուստաալիքը ձեր ընտանիքի բոլոր անդամների համար է։ 4K ցնցող որակի պատկերների միջոցով դուք իսկապես կհիանաք մեր մոլորակի գեղեցկությամբ: Ասեմ, որ մենք շուտով կունենանք նաև 4K որակի այլ հեռուստաալիքներ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ 

Հավելենք, որ 4К որակի «Love Nature»-ը բնության մասին մասնագիտացված և բացառիկ որակի բովանդակություն հեռարձակող հեռուստաալիք է՝ «BBC», «TRUE to NATURE» և «ICON FILMS»-ի հետ համատեղ արտադրությամբ։ Այն դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Ucom-ի կողմից տրամադրվող 4К TV ընդունիչ և 4К որակն ապահովող հեռուստացույց։ Այս հեռուստաալիքին բաժանորդագրվելու պայմանների մասին առաջիկայում առավել մանրամասն տեղեկատվություն կտարածվի: 

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–