USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ucom-ը ճանաչվել է հայաստանում 2022թ․ հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն Global Banking & Finance Review-ի կողմից

26.10.2022, 17:59
«Յուքոմ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանում 2022 թվականի Հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից
Ucom-ը ճանաչվել է հայաստանում 2022թ․ հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն Global Banking & Finance Review-ի կողմից
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Յուքոմ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանում 2022 թվականի Հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Global Banking & Finance Review առաջատար առցանց և տպագիր ֆինանսական ամսագիրը հիմնվել է Միացյալ Թագավորությունում 2010 թվականին։ Ամսագրի ուշադրության կենտրոնում են ոչ միայն համաշխարհային ֆինանսական միտումներն ու զարգացումները, այլև տեխնոլոգիական առաջընթացը, ինչի վերաբերյալ ամսագիրն անկախ և հավասարակշռված տեսակետ է ներկայացնում։
«Յուքոմ ընկերության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում hեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն ճանաչվելը։

Հաճելի է միջազգային հեղինակավոր պարբերականի այսչափ բարձր գնահատականը մեր թիմային աշխատանքի և գործունեության վերաբերյալ, այն էլ՝ վերջին տարիների համաշխարհային իրադարձությունների և մեր երկրում անհանգիստ իրավիճակի համատեքստում։ Մենք շարունակելու ենք անել առավելագույնը՝ ընկերության բազմահազար բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ յուրաքանչյուր տարի Global Banking & Finance Review ամսագրի կողմից մրցանակները շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով դրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին ըստ հստակ սահմանված չափանիշների և ընտրում հաղթողին։

Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–