USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Ucom–ն առաջարկում է ԱՄՆ և Կանադա զանգեր կատարել մեկ րոպեի դիմաց 13 դրամով

14.07.2014, 18:45
Ucom–ն առաջարկում է բաժանորդներին ԱՄՆ և Կանադա զանգեր կատարել մեկ րոպեի դիմաց 13 դրամ գնով, երկուշաբթի հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ucom–ն առաջարկում է ԱՄՆ և Կանադա զանգեր կատարել մեկ րոպեի դիմաց 13 դրամով
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ucom–ն առաջարկում է բաժանորդներին ԱՄՆ և Կանադա զանգեր կատարել մեկ րոպեի դիմաց 13 դրամ գնով, երկուշաբթի հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Ընկերության բաժանորդները, ովքեր օգտվում են U!Phone ծառայության փաթեթներից և ամեն ամիս ստանում են մինչև 360 անվճար րոպեներ դեպի Ucom և տեղական ֆիքսված հեռախոսային ցանցեր, այսուհետ կարող են օգտագործել անվճար րոպեները նաև Կանադա և ԱՄՆ զանգահարելու համար: Իսկ անվճար րոպեները սպառելուց հետո ԱՄՆ և Կանադա կարող են զանգահարել 13դր./րոպե սակագնով:

Ներկայում ընկերությունում գործում են հետևյալ հեռախոսային ծառայությունները`
U!Phone 1000, որի շրջանակում տրամադրվում է 360 անվճար րոպե դեպի Ucom և տեղական ֆիքսված հեռախոսային ցանցեր, ինչպես նաև U!Phone 600, որի շրջանակում տրամադրվում է 180 անվճար րոպե դեպի Ucom և տեղական ֆիքսված հեռախոսային ցանցեր։

Մյուս սակագները նույնն են երկու սակագնային փաթեթների համար` զանգերը Ucom և տեղական ֆիքսված ցանցեր անվճար խոսելաժամանակից սպառումից հետո կազմում են 4 դրամ մեկ րոպեի համար։ Հայաստանի բջջային ցանցեր կատարվող զանգերի սակագինը` 24 դրամ մեկ րոպեի դիմաց, միջքաղաքային ցանցերի սակագինը` 14 դրամ րոպեի համար, իսկ ԼՂՀ քաղաքային ցանց` 18 դրամ մեկ րոպեի համար։

Միաժամանակ, միացման վճարը կազմում է 12.000 դրամ, U!TV կամ U!Net բաժանորդների համար միացումը կատարվում է անվճար։

Հեռախոսային ծառայությունը` 180ր. անվճար խոսելաժամանակով, ներառված է նաև «Երեքը մեկում» բոլոր փաթեթների մեջ:

Ucom (Universal Communications, ունիվերսալ կապ) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին և զբաղվում է հեռահաղորդակցային ծառայությունների մատուցմամբ։ Ericsson–ի օժանդակությամբ, ընկերությունը ստեղծել է լայնաշերտ հասանելիության ցանց` մատուցելով ինտերնետ, IP-հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ ($1 –ը` 407,69 դրամ)
–0—