USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն արցախից և դեպի արցախ զանգելու համա

21.10.2020, 16:03
Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար
Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն արցախից և դեպի արցախ զանգելու համա

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն արցախից և դեպի արցախ զանգելու համա։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։ Ավելին, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների համար նույնպես կգործի 0 դրամ հատուկ սակագինը։

«Նշենք, որ Արցախում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հեռախոսի էկրանին հայտնված հրահանգներին: Ռռոմինգի ակտիվացումն անվճար է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։-0-