USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-7

Ucom-ը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ցանցի բնականոն աշխատանքն ապահովելու ուղղությամբ

02.05.2018, 17:26
Վերջին շաբաթներին Ucom ընկերության ֆիքսված ու շարժական ցանցերն աշխատում են գերբեռնված ռեժիմով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ucom-ը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ցանցի բնականոն աշխատանքն ապահովելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերջին շաբաթներին Ucom ընկերության ֆիքսված ու շարժական ցանցերն աշխատում են գերբեռնված ռեժիմով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, դա պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսաբովանդակության նկատմամբ պահանջարկի շեշտակի աճով։

 «Ճիշտ ժամանակին Ucom-ի տվյալների կենտրոններում տեղադրված Facebook-ի և Youtube-ի շտեմարաններն այսօր առավելագույն ծավալով օժանդակում են տեսաբովանդակության նկատմամբ պահանջարկի բավարարմանը», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Գերբեռնված են ոչ միայն միջազգային կապուղիները, այլև Ucom-ի հիմնական ցանցային սարքավորումները և երթուղիչները։ Տեխնիկական ստորաբաժանման մասնագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով առկա ցանցային ռեսուրսների առավելագույն արդյունավետ օգտագործման ուղղությամբ։

Ինչպես նշում են ընկերությունից, ինտերնետ տրաֆիկի անհամաչափ կտրուկ աճը սկսվեց ապրիլի 13-ից և, հետզհետե ավելանալով, ապրիլի 22-ին և 23-ին հասավ 260 գիգաբիթ/վայրկյան առավելագույն արժեքին։ Համեմատության համար նշենք, որ մինչ այդ Ucom-ի ցանցում պիկ-ժամերին ինտերնետ տրաֆիկի սպառումը չէր գերազանցում 80-90 գիգաբիթ/վայրկյանը։

«Տրաֆիկի ծավալների նման կտրուկ աճին տեխնիկապես որևէ ցանց պատրաստ չէ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ցանցի և կապուղիների պլանավորումը կատարվում է տրաֆիկի օրինաչափ ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակությունն ապահովելու հաշվարկով։ Իսկ վերջին օրերին տրաֆիկի պահանջարկն ավելացել է ոչ թե 20, 30 կամ 50, այլ միջինում մոտ 300%-ով», - հավելեց Հայկ Եսայանը։

Ucom ընկերությունը շարունակում է գործադրել բոլոր ջանքերը՝ ցանցի բնականոն աշխատանքն ապահովելու ուղղությամբ։ -0-