USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ucom-ն ստացել է Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր

23.09.2025, 10:53
Ucom-ը տեղեկացնում է  ISO 37301:2021  ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին  
Ucom-ն ստացել է  Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի  ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Ucom-ը տեղեկացնում է ISO 37301:2021 ստանդարտի միջազգային հավաստագիր ստանալու մասին։ Այս մասին հայտնում է Ucom ընկերությունը։

Այս կարևոր ձեռքբերումը վկայում է ընկերության հետևողական քայլերի մասին՝ ուղղված օրինականության, էթիկայի և թափանցիկության սկզբունքներին համապատասխան գործելակերպի հաստատմանը։

ISO 37301:2021-ը միջազգային ստանդարտի առկայությունը հավաստում է, որ Ucom-ը համապատասխանում է ստանդարտով սահմանված Համապատասխանության կառավարման (Compliance) համակարգի պահանջներին, ինչը երաշխավորում է Ucom-ում իրավական և նորմատիվային խախտումների կանխման, ֆինանսական, հեղինակության և գործառնական ռիսկերի նվազեցման պատշաճ գործիքակազմի ներդրված լինելը, ինչպես նաև հանդիսանում է Ucom-ի թափանցիկ ու պատասխանատու գործունեության մշակույթի ձևավորման ապացույց։

«Ucom-ում մենք կարևորում ենք ոչ միայն նորարարական տեխնոլոգիաների ներդրումը, այլև բարեվարքության և թափանցիկության բարձր չափանիշներին հավատարիմ մնալը։ ISO 37301:2021 հավաստագիրը հաստատում է մեր հանձնառությունը` մեր անձնակազմի և հաճախորդների համար ապահովելու միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան միջավայր», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  

Ucom-ի համար այս հավաստագիրը ևս մեկ քայլ է դեպի միջազգային լավագույն փորձի ներդրում, որի նպատակն է նաև ամրապնդել բաժանորդների և գործընկերների վստահությունը: Հավաստագիրը տրամադրվել է Quay Audit UK Ltd բրիտանական ընկերության կողմից, որը ստանդարտների և հավաստագրման ոլորտում աշխատում է 1995 թվականից: