USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ թվային անվտանգության թեմայով

23.10.2025, 12:58
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում
 Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ թվային անվտանգության թեմայով

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/.   Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ ունեցավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը․ զեղծարարությունների կանխարգելումից դեպի արդար լուծում» խորագրով 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում։

Ucom-ի գլխավոր տնօրենն իր ելույթում ներկայացրեց զեղծարարությունների դինամիկան թվային դարաշրջանում, անդրադառնալով նաև տվյալների պաշտպանության, սպառողների վստահության և կազմակերպությունների պատասխանատվության կարևորությանը՝ թվային անվտանգության մշակույթի ձևավորման գործում։

«Թվային անվտանգությունն այսօր բիզնեսի ամենամեծ պատասխանատվություններից մեկն է։ Ucom-ում մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական առաջընթացը պետք է ուղեկցվի պատասխանատու վերաբերմունքով։ Մենք ներդնում ենք ոչ միայն նորարարական ցանցեր և լուծումներ, այլև ձևավորում ենք անվտանգ ու գիտակցված թվային միջավայր, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ իրեն կարող է զգալ պաշտպանված և վստահ», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ֆինանսական համակարգի հաշտարարի 13-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսը համախմբել էր ֆինանսական և մասնավոր ոլորտների ավելի քան 120 ներկայացուցիչների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի և ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի, Ֆինանսական օմբուդսմենների գրասենյակների ներկայացուցիչների՝ Ռուսաստանից, Սինգապուրից և Հարավաֆրիկյան Հանրապետությունից, պետական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագետների՝ այլ երկրներից։

Քննարկվեցին թվային վճարումների խարդախությունների կանխարգելման, կիբերանվտանգության և արհեստական բանականության կիրառման հարցեր՝ արդար և թափանցիկ ֆինանսական միջավայրի ձևավորման նպատակով։