USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում

Այսօր, 12:20
Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը
Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

Այսուհետ, Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայություններն ստանալով մեկ փաթեթով և ավելի մատչելի պայմաններով։ 

Ցանցի ընդլայնման կապակցությամբ Ucom-ը Զովունու բնակիչների համար նախատեսել է հատուկ առաջարկ, որը կգործի մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Մասնավորապես՝ զեղչված Unity 8000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն երեք ամիս անվճար։ Սեփական տների միացումները կիրականացվեն առանց չափագրման վճարի (եթե միացումը չի ենթադրում ցանցի լայնացում)։ 

«Ucom-ում մենք հետևողականորեն աշխատում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակակից և հուսալի կապի ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Զովունիում ֆիքսված կապի ցանցի գործարկումը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է այդ ճանապարհին։ Վստահ ենք, որ մեր բաժանորդները կգնահատեն մեր կոնվերգենտ ծառայությունների հարմարավետությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Զովունիում՝ ֆիքսված կապի ցանցի մեկնարկի կապակցությամբ, առաջին բաժանորդին՝ Արտաշես Դանիելյանին, տրամադրվել է Unity 20 000 փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիր։ 

Նշենք, որ 2025 թվականին Ucom-ի ֆիքսված կապի ցանցը հաջողությամբ գործարկվել է Երևանի Հին Ավան և Հաղթանակ թաղամասերում, ինչպես նաև Անաստասավանում, Սիլիկյանում և Եղվարդում։