USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Թուրքիայի նախագահը Apple–ից ներդրումներ է ուզում և պատրաստ է կրճատել հարկերը

06.02.2014, 12:59
Թուրքիայի բարձրագույն ղեկավարության և Apple–ի ղեկավար Թիմ Կուկի հերթական պաշտոնական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4–ին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջարկել է ընկերությանը մասնակցել երկրի կյանքին ոչ միայն որպես համակարգչային տեխնիկայի և դյուրակիր սարքավորումների մատակարար և վաճառող, այլ նաև միջոցներ ներդնել պետության գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների մեջ, հաղորդում է iphones.ru–ն։
Թուրքիայի նախագահը Apple–ից ներդրումներ է ուզում և պատրաստ է կրճատել հարկերը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի բարձրագույն ղեկավարության և Apple–ի ղեկավար Թիմ Կուկի հերթական պաշտոնական հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4–ին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջարկել է ընկերությանը մասնակցել երկրի կյանքին ոչ միայն որպես համակարգչային տեխնիկայի և դյուրակիր սարքավորումների մատակարար և վաճառող, այլ նաև միջոցներ ներդնել պետության գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների մեջ, հաղորդում է iphones.ru–ն։

Գյուլի խոսքով` Թուրքիան հիմա ակտիվորեն զարգանում է տեխնիկական տեսակետից, և կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարելի է ռեսուրսներ ներդնել, ինչը փոխշահավետ է երկու կողմերի համար։ Նման դեպքում Apple–ը քաղաքացիների կողմից կընկալվի ոչ թե որպես հերթական վաճառող, այլ ընկերություն, որը բարձրացնում է պետության արժեքն ու ակտիվորեն մասնակցում է պետության զարգացման գործում։ Բնականաբար, ամերիկյան արտադրողի կողմից ալտրուիզմի մասին խոսք լինել չի կարող, ամեն դեպքում բիզնեսը մնում է բիզնես։ Թուրքիայի նախագահն առաջարկել է բարելավել հարկային պայմանները գործընկերոջ համար, եթե նա որոշի օգնել։ Չնայած դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ նախագծերի մասին է խոսքը։

Շատ հնարավոր է, որ սա միայն FATIH–ի նախաձեռնության հետագա զարգացումն է, որի շուրջ խոսակցություններն ընթանում են դեռևս 2011 թ.–ից։ Թուրքիայի նախագահի և Apple–ի CEO–ի պաշտոնական հանդիպման ժամանակ այս թեման հրապարակային կերպով չեն քննարկել։–0–