Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության ծավալը 2013թ.–ին 380 մլն դոլար է կազմել. էկոնոմիկայի նախարար
02.06.2014,
18:34
Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության ծավալը Հայաստանում 2013թ.–ին կազմել է 380 մլն դոլար, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրության ծավալը Հայաստանում 2013թ.–ին կազմել է 380 մլն դոլար, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Ոլորտում գործում է ավելի քան 380 ձեռնարկություն, որոնցից 159–ը` արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր, և դրանց արտադրության ծավալը կազմում է տարեկան մոտ 380 մլն դոլար, որոնցից 133.4 մլն դոլարի ծավալն արտահանվում է»,– ասաց Ճշմարիտյանը պրոֆիլային հանձնաժողովների նիստում` նվիրված 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությանը։
Միաժամանակ, տվյալ ոլորտի բյուջետային ծախսերը, նրա խոսքով, կազմել են 80 մլն դրամ։
Նախարարն ավելացրեց, որ տվյալ ոլորտում զբաղված մասնագետների թիվը կազմում է 10 740, միաժամանակ ոլորտի նոր մասնագետների ամենամյա պահանջարկը հասնում է 1500-2000–ի։ «Այդ հարցը մեր ծրագրում է»,– ասաց նա։
Նախորդ տարի տվյալ ոլորտում անցկացված միջոցառումների թվում Ճշմարիտյանը նշեց Digitec Expo–ն, Digitec Business Forum–ը, Գիտական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատիրության ծրագիրը, «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային մրցույթը և նշեց, որ այս տարի մրցույթին ավելի մեծ ուշադրություն կդարձվի, ինչպես նաև 111 սեմինարներ Microsoft նորարարական կենտրոններում։
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աճը Հայաստանում 2013 թվականի արդյունքներով կազմել է 20 տոկոս, իսկ արտադրանքի արտահանման աճը` 12 տոկոս։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ավանդաբար ապահովում է Հայաստանի ՀՆԱ 5 տոկոսը։ Ոլորտի ռազմավարության համաձայն, մինչև 2018 թվականը ծրագրվում է ՏՏ ոլորտի 1 մլրդ շրջանառություն ապահովել։ -0-