ՏՏ համաշխարհային կոնգրեսի անցկացումը ՀՀ–ում կարող է ներդրումների աղբյուր դառնալ. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Տեղեկատկան տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացումը Հայաստանում 2019 թվականին թույլ կտա ներդրումներ ներգրավել երկրում, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ կընդունի Տեղեկատկան տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, համապատասխան որոշումն ընդունվել է WCIT-14 կոնգրեսում, որն անցկացվել է 2014 թվականի սեպտեմբերի 29–ից հոկտեմբերի 1-ը Մեխիկոյում։
«Այսպիսի համաժողովը թույլ կտա ներդրումներ ներգրավել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և ոչ միայն, ինչի կապակցությամբ որոշում է ընդունվել անցկացնել այն Հայաստանում»,– ասաց Աբրահամյանը։
Հայաստանի կառավարությունը հինհշաբթի նիստում որոշում է ընդունել 150 հազար դոլար ուղղել ՏՏ Ասոցիացիաների համաշխարհային դաշինքին որպես Հայաստանում կոնգրեսի կազմակերպման նախավճար։
Ինչպես նշեց այս առիթով էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, 2015 թվականին Հայաստանն արդեն 100 հազար դոլար է ուղղել այս նպատակներին, ևս մի քանի տրանշ կփոխանցվի մինչև 2018 թվականը։
«Կոնգրեսի անցկացումը միջազգային մակարդակի միջոցառում է, և ակնկալվում է, որ արդյունքում հայկական ՏՏ ոլորտը զարգացման նոր խթան կստանա։ Բացի այդ, դրա անցկացումը բազմարկիչ նոր ազդեցություն կունենա տնտեսության վրա, այդ թվում` պետբյուջեի լրացուցիչ մուտքեր կապահովի»,– ասաց Մինասյանը։
Տեղեկատկան տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացումը Հայաստանում 2019 թվականին կարժենա 2.9 մլն դոլար։ Հայաստանը ծրագրում է 2015-2019 թվականներին 750 հազար դոլար ընդհանուր գումարի 5 տրանշ փոխանցել։ Ծրագրի ընդհանուր ծախսերում կընդգրկվեն կազմակերպման, տարածքների վարձակալության, փոխադրման, թարգմանիչների ծախսերը։ Բոլոր ծախսերը ծրագրվում է փոխհատուցել հետագայում մասնակիցների անդամավճարների հաշվին։ Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն 2-2.5 հազար ընկերություններ աշխարհի 80 երկրներից։
Երևանում Համաշխարհային կոնգրեսի (World Congress on International Telecommunications –WCIT) անցկացման հայտը ներկայացրել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE)։
Որպես համաշխարհային ՏՏ արդյունաբերության լիազոր ներկայացուցիչ` WITSA–ն ուղղված է ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շահերի առաջխաղացման խնդիրների լուծմանը, նոր ՏՏ արտադրանքներում և ծառայություններում ներդրումների համար առևտրային արգելքների և խոչընդոտների նվազեցմանը, անդամակից ասոցիացիաների ամրապնդմանը` տեղեկության տարածման, գիտելիքի և փորձի տարածման միջոցով, անդամներին Երկրի աշխարհագրական գրեթե բոլոր կետերում շփումների լայն հնարավորությունների ընձեռնմանը, երկու տարին մեկ անգամ Գագաթնաժողովների (Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես և ՏՏ հասարակական դիրքորոշման ձևավորման գլոբալ գագաթնաժողով) կազմակերպմանը։
Հայաստանի Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ բնագավառի ընկերությունների տնտեսական շահերը պաշտպանելու, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու համար։ -0-