ՏՏ ոլորտի աճը Հայաստանում 2012թ.–ին կկազմի 20 տոկոս` ավելի քան 250 մլն դոլարի շրջանառության դեպքում. փորձագետ
18.01.2013,
15:34
ՏՏ ոլորտի աճը Հայաստանում, 2012 թվականի նախնական տվյալներով, կկազմի 20 տոկոս, ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. ՏՏ ոլորտի աճը Հայաստանում, 2012 թվականի նախնական տվյալներով, կկազմի 20 տոկոս, ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
«Ոլորտի ընդհանուր շրջանառությունը կազմում է 250 մլն դոլար, արտահանումը կազմում է շրջանառության մոտ 60 տոկոսը, իսկ աշխատատեղերի և նոր ընկերությունների աճը գերազանցում է 10 տոկոսը»,– ուրբաթ ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Ենգիբարյանն ավելացրեց նաև, որ հանրապետության ՏՏ ոլորտում գործող ընկերությունների թիվը գերազանցում է 350–ը և գործնականորեն հասել է 400–ի։
«Այդ ցուցանիշները ներկայում հստակեցվում են և կամփոփվեն փետրվարի վերջնական հաշվետվության տեսքով»,– հայտնեց նա։
Հիմնադրամի տնօրենը միաժամանակ նշեց, որ ներկայում դիտարկման ընթացքի մեջ է երկրում ՏՏ ոլորտի բիզնես–ռեգիստրի ստեղծման և գործարկման հարցը, որտեղ կհավաքվեն բոլոր ցուցանիշները և վիճակագրական տվյալները։ -0-