USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ծրագրավորման ուսուցումը պետք է սկսել դպրոցից. փորձագետ

03.11.2014, 11:38
Երեխաները պետք է ծրագրավորում սովորեն դպրոցական տարիքից, շաբաթ օրն ասել է Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի նախագծերի մենեջեր Արտաշես Վարդանյանը՝ ելույթ ունենալով Դիլիջանում կազմակերպված բիզնես-նորարարությունների երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ:
Ծրագրավորման ուսուցումը պետք է սկսել դպրոցից. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեխաները պետք է ծրագրավորում սովորեն դպրոցական տարիքից, շաբաթ օրն ասել է Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի նախագծերի մենեջեր Արտաշես Վարդանյանը՝ ելույթ ունենալով Դիլիջանում կազմակերպված բիզնես-նորարարությունների երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ:

Միջոցառումը տևել է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը, այն նվիրված էր Հայաստանում տեխնոլոգիական կրթության և տեխնոլոգիական բիզնեսի զարգացմանը: Միջոցառումն անցել է «2018 թվական. Հայաստանը՝ աշխարհի առավել նորարարական երկրների քսանյակում» նշանաբանի ներքո:

«Բիլ Գեյթսը ծրագրավորում է սովորել 13 տարեկանից: Շատ կարևոր է սկսել դպրոցից, այլ ոչ թե համալսարանից: Այսօր Հայաստանում ընդամենը 4-5 դպրոց է գործում, որտեղ ավագ դասարաններում ծրագրավորման ուսուցում է կազմակերպվում», - ասել է Վարդանյանը:-0-