USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

toxarkvel e aram xachatryani stextsagortsutyunneri tvaynacva] havaqacun_

20.12.2013, 18:26
ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը։ Հավաքածուում ներառվել է 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ, տեղեկացրեց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
toxarkvel e aram xachatryani stextsagortsutyunneri tvaynacva] havaqacun_

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Մշակույթի նախարարության և «Պրոլայթինգ» ընկերության համագործակցության արդյունքում թվայնացվել է Արամ Խաչատրյանի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունը։ Հավաքածուում ներառվել է 9 ձայնասկավառակ, 1 տեսասկավառակ և բուկլետ, տեղեկացրեց  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ Խաչատրյանի բազմաժանր թվայնացված ժառանգությունը հնարավոր դարձավ ՎիվաՍել–ՄՏՍ–ի և «Prolighting» ընկերության հետ համագործակցելու շնորհիվ»,– ուրբաթ լրագրողներին ասաց նախարարը` ամփոփելով տարվա արդյունքները։
 
Ըստ նրա, վեց տարվա ընթացքում հայկական ժառանգության թվայնացման ծրագրի շրջանակում թողարկվել է 65 ձայնասկավառակ, տարբեր մշակութային ժանրի 720 ստեղծագործություն։

«Ժամանակն առաջ է շարժվում… տեխնոլոգիաները զարգանում են` սերունդներին առաջարկելով նոր լուծումներ: Մեզ համար շատ հաճելի է աջակցել ՀՀ մշակույթի նախարարության նախագծերին և մենք մտադիր ենք հետագայում նույնպես աջակցել մշակութային ծրագրերին»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինչպես հաղորդում է ՎիվաՍել–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը, մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված հոբելյանական հրատարակության թողարկումը նախատեսված է 1000 օրինակով:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսի (այժմ Թբիլիսի) Կոջորի արվարձանում, հայ կազմարարի ընտանիքում: Նրա անունը հայտնի է ողջ աշխարհում, մեր ժամանակների ամենահանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերից մեկը զբաղեցնում է նրա «Սուսերով պարը» «Գայանե» բալետից: 1944թ.-ին Խաչատրյանը գրել է Հայկական ԽՍՀ պետական հիմնը։ Մեծանուն կոմպոզիտորը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին, նրա աճյունն ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում աշխատում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: –0–