Toshiba–ի նախագահը հրաժարական է տվել
21.07.2015,
21:54
Toshiba ճապոնական ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ ընկերության նախագահ Խիսաո Տանակին հրաժարական է ներկայացրել։ Տանակին իր վրա է վերցրել ընկերության հաշվետվության հետ կապված սկանդալի պատասխանատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիոդո լրատվական գործակալությանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Toshiba ճապոնական ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ ընկերության նախագահ Խիսաո Տանակին հրաժարական է ներկայացրել։ Տանակին իր վրա է վերցրել ընկերության հաշվետվության հետ կապված սկանդալի պատասխանատվությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Կիոդո լրատվական գործակալությանը։
Գործակալության տվյալներով` այդ պաշտոնը կզբաղեցնի տնօրենների խորհրդի նախագահ Մասասի Մուրոմատին։
Տանակիից բացի, հրաժարական են ներկայացրել ընկերության նախագահի պաշտոնը զբաղեցրած, փոխնախագահ Նորիո Սասակին և Toshiba–ի խորհրդական Ածուտոսի Նիսիդան։
Ընկերությունը յոթ տարի շարունակ չափազանցրել է շահույթի մասին տվյալները, ինչպես նաև գումար է հանել բանկային հաշիվներից։
Toshiba–ն Ճապոնիայում գործող ամենախոշոր ընկերությունն է, որը զբաղվում է համակարգչի օպերատիվ հիշողության սխեմաների արտադրությամբ։ 1875թ.–ին Տոկիոյում հիմնադրված ընկերությունը զբաղվում է գերհստակ էլեկտրոնիկայի և էլեկտրաէտեխնիկայի արտադրությամբ` ինտեգրալային սխեմաներ, արդյունաբերական համակարգիչներ, բջջային հեռախոսներ, LCD հեռուստացույցներ, վերելակներ։ –0–