USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Տոներն են մոտենում. գեղեցիկ հեռախոսահամար ՎիվաՍել-ՄՏՍ–ից` սմարթֆոն գնելու դեպքում

23.11.2017, 21:11
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գեղեցիկ հեռախոսահամար է խոստանում բոլոր նրանց, ովքեր օպերատորի սպասարկման կենտրոնում սմարթֆոն կգնեն։
Տոներն են մոտենում. գեղեցիկ հեռախոսահամար ՎիվաՍել-ՄՏՍ–ից` սմարթֆոն գնելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը գեղեցիկ հեռախոսահամար է խոստանում բոլոր նրանց, ովքեր օպերատորի սպասարկման կենտրոնում սմարթֆոն կգնեն։

Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, ակցիան գործում է մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը։

 «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում «Apple», «Samsung», «Huawei», «HTC», «Xiaomi», «Cubot», «Lenovo» կամ «Nokia» սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդին տրվում է գեղեցիկ հեռախոսահամար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին։ -0-