Թողարկվել է մերկ լուսանկարներն արգելափակող սմարթֆոն
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ճապոնական Tone Mobile ընկերությունը ներկայացրել է իր նոր Tone e20 սմարթֆոնը, որը կհոգա իր անչափահաս տերերի անվտանգության մասին, հաղորդում է daily.afisha.ru-ն՝ հղում անելով Vice-ին:
Սմարթֆոնի օպերացիոն համակարգում տեղադրված է նեյրոնային ցանց, որը հեռախոսի հիշողության մեջ գտնում է մերկ լուսանկարները: Եթե անչափահաս օգտատերն է անում մերկ լուսանկար, ապա այն չի պահպանվում:
Ծնողներն ու խնամակալները հատուկ ֆունկցիայի միջոցով կարող են հետևել, թե որտեղ և երբ է արվել այդպիսի նկար, ինչպես նաև կարող են ստանալ դրա շաղված տարբերակը, որպեսզի մոտավորապես պատկերացնեն, թե ինչ նկար է արել իենց երեխան:
Սմարթֆոնը ունի 3 տեսախցիկ՝ գլխավորը 13 մեգապիկսել, 6.26 դյույմանոց էկրան և 64 ԳԲ հիշողություն: Այն արժե 19.800 ճապոնական իեն (մոտ 84.000 դրամ) և վաճառվում է միայն ճապոնիայում:-0-