USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Tesla ավտոմեքենաներն ամբողջությամբ ինքնավար կդառնան

20.10.2016, 17:32
Tesla ընկերությունը հայտարարել է, որ այս պահից իր բոլոր էլեկտրոմոբիլները կզինվեն ամբողջական ինքնակառավարելիություն ապահովող համակարգերով։
Tesla ավտոմեքենաներն ամբողջությամբ ինքնավար կդառնան

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Tesla ընկերությունը հայտարարել է, որ այս պահից իր բոլոր էլեկտրոմոբիլները կզինվեն ամբողջական ինքնակառավարելիություն ապահովող համակարգերով։ Ճիշտ է, դրանք կսկսեն ակտիվացվել աստիճանաբար, համապատասխան ԾԱ պատրաստ լինելուց հետո, գրում է hitech.vesti.ru–ն։ 

«Տեսլաներին» առանց վարորդի տեղափոխվել թույլ տվող համակարգերի շարքի մեջ մտնում են 360 աստիճանի ընդգրկմամբ 8 տեսախցիկ, որոնք «տեսնում» են մինչև 250 մ հեռավորության վրա, և 12 գերձայնային սենսորներ, որոնք կարող են տարբերակել փափուկ և կոշտ մարմինները: Նոր ռադարը`ուղղված մեքենայի երթևեկության ուղղությամբ, կապահովագրի տեսախցիկներն անձրևոտ և մառախլապատ եղանակներին: Ընկալող-հաղորդող սարքերի տվյալները վերլուծում է «Tesla նեյրոնների ցանցը», որն աշխատում է Nvidia Titan գրաֆիկական պրոցեսորով:

Չնայած, որ Tesla էլեկտրոմոբիլներն ինքնավար դարձնող սարքավորումները այսօրվանից կտեղադրվեն բոլոր նոր մեքենաների վրա, ինքնավար դրանք դեռևս չեն դառնա: Ընկերությունից ասել են, որ ինժեներները պետք է լրացուցիչ չափաբերեն համակարգը` օգտագործելով իրական աշխարհում մեքենաների անցած միլիոնավոր կիլոմետրերի վերաբերյալ տվյալները:

Ավելին, նոր ավոմեքենաներն ի սկզբանե չեն ստանա անվտանգությանն ուղղված ինքնավարության այն մասնակի գործառույթները, որոնցով վերջին ամսիներին օժտվել են Tesla Model S և Model X ավտոմեքենաները: Դրանք են` ավտոմատ կերպով արտակարգ արգելակումը, բախման մասին զգուշացումը և ակտիվ կրուիզ-կոնտրոլը:

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը խոստացել է 2017 թ.-ի վերջին ինքնավար ավտովազք կազմակերպել երկրի ողջ երկայնքով` Լոս Անջելեսից մինչև Նյու Յորք: Իրենց ավտոմեքենաները ինքնավար դարձնելու մոտեցումը փոփոխել է ստիպել հավանաբար այս տարվա ամռանը կատարված ողբերգական միջադեպը: Վերջինիս ժամանակ ինքնուրույն երթևեկող Model S-ի վարորդը մահացավ, երբ համակարգը երկնքի ֆոնի վրա չնկատեց բեռնատարի սպիտակ թափքը: -0-