USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Տեսազանգեր կարող են կատարել նաև «ՎԿոնտակտե» սոցցանցի օգտատերերը

18.01.2012, 19:13
Տեսազանգերի գործառույթը, որը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ադմինիստրացիան սկսել է թեստավորել 2012 թվականի հունվարին, չորեքշաբթի հասանելի է դարձել ցանցի բոլոր օգտագործողների համար, ասվում է ռեսուրսի պաշտոնական խմբում:
Տեսազանգեր կարող են կատարել նաև «ՎԿոնտակտե» սոցցանցի օգտատերերը
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Տեսազանգերի գործառույթը, որը «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի ադմինիստրացիան սկսել է թեստավորել 2012 թվականի հունվարին, չորեքշաբթի հասանելի է դարձել ցանցի բոլոր օգտագործողների համար, ասվում է ռեսուրսի պաշտոնական խմբում:

Տեսազանգ կատարելու հատուկ կոճակը տեղադրված է օգտագործողի էջում՝ «Հաղորդագրություն ուղարկել» կոճակի կողքին: Օգտագործողները կարող են զանգահարել իրենց առցանց ընկերներին, ովքեր օգտվում են կայքի ամբողջական տարբերակից, ինչպես նաև չեն արգելափակել այդ հնարավորությունը գաղտնիության կարգավորումներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը տեսազանգերի սեփական ծառայությունը գործարկել է դեռ 2010 դեկտեմբերին: Այդ ժամանակ, մեկնաբանելով մրցակիցների նորարարությունները, «ՎԿոնտակտե»-ի մամուլի քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը հայտնել էր, որ ռեսուրսը մտադիր չէ սեփական տեսազրույց մշակել, քանի որ կայքում գոյություն ունեն բազմաթիվ ներդիրներ, որոնք նմանատիպ գործառույթներ են առաջաևկում օգտագործողներին:

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը համացանցում խոշորագույններից մեկն է: Ռեսուրսում ավելի քան 100 մլն գրանցում կա: -0-