Telegram–ը ցանցահենների համար մրցույթ է հայտարարել, հաղթողը 300 հազար դոլար մրցանակ կստանա
05.11.2014,
16:57
Պավել Դուրովի ստեղծած Telegram մեսենջերը մրցույթ է հայտարարել, որի մասնակիցները պետք է կոտրեն երկու բոտերի նամակագրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Telegram–ի պաշտոնական կայքին։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Պավել Դուրովի ստեղծած Telegram մեսենջերը մրցույթ է հայտարարել, որի մասնակիցները պետք է կոտրեն երկու բոտերի նամակագրությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Telegram–ի պաշտոնական կայքին։
Նա, ով կկարողանա կատարել առաջադրանքը, 300 հազար դոլար մրցանակ կստանա։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մրցույթի գլխավոր խնդիրը գաղտնի չատում Փոլ և Նիկ անուններով երկու բոտերի նամակագրության ընթացքում էլեկտրոնային փոստի գաղտնի հասցեն և գաղտնաբառ իմանալն է։
Ընկերության ներկայացուցիչները նաև 100 հազար դոլարի առանձին մրցանակ են տալու այն ցանցահենին, ով կկարողանա ստիպել բոտերից մեկին ընդունել գաղտնագրված մուտքային հաղորդագրությունը։
Մրցույթը կշարունակվի մինչև 2015 թվականի փետրվարի 4–ը։
Telegram–ը սմարթֆոնների համար նախատեսված անվճար մեսենջեր է, որը թույլ է տալիս տեքստային հաղորդագրություններ և տարբեր ձևաչափերի մեդիաֆայլեր փոխանակել։ Ծառայությունը գործում է արտասահմանյան շուկայում և ունի անգլիալեզու ինտերֆեյս։ ԱՄՆ–ում և որոշ այլ երկրներում «ՎԿոնտակտե»–ի հիմնադիր Պավել Դուրովի ստեղծած մեսենջերն առաջ է անցել Facebook–ի մրցակցից և 2014 թվականի փետրվարի դրությամբ եղել է Apple–ի AppStore–ի ամենաբեռնվող անվճար հավելվածն աշխարհի 48 երկրում։