USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Telcell –ը հայտարարում է, որ իր համակարգում այս պահին ոչ մի ընթացիկ ակցիաներ և շահումներ չկան

09.02.2016, 17:57
Telcell ընկերությունը հայտարարում է, որ իր համակարգում այս պահին ոչ մի ընթացիկ ակցիաներ և շահումներ չկան։
Telcell –ը հայտարարում է, որ իր համակարգում այս պահին ոչ մի ընթացիկ ակցիաներ և շահումներ չկան

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Telcell ընկերությունը հայտարարում է, որ իր համակարգում այս պահին ոչ մի ընթացիկ ակցիաներ և շահումներ չկան։

Օրերս համակարգի որոշ օգտատերեր ստացել են հաղորդագրություններ` ընկերության ակցիաներին մասնակցելու առաջարկով։

«Telcell համակարգում այս պահին ոչ մի ընթացիկ ակցիաներ և շահումներ չկան և լինելու դեպքում դրա մասին պաշտոնապես տեղեկատվությունը կարող է լինել միայն www.telcell.am կայքում և ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում», – նշել են ընկերության մամուլի ծառայությունից։

Ընկերությունը հորդորում է լինել զգոն և չընկնել զերծարարների ծուղակը։

«Ընկերության անունից որևէ տարօրինակ հաղորդագրություն ստանալու դեպքում, դրա իսկությանը համոզվելու համար, կարող եք ճշտումներ կատարել զանգահարելով մեր զանգերի կենտրոն՝ +374 60 272222 հեռախոսահամարով», – նշվում է Telcell–ի տարածած հաղորդագրության մեջ։ 

«Telcell» ՓԲԸ–ն վճարային համակարգ է, այն սկսել է գործել 2007 թ.–ի օգոստոսի 4–ին` գործարկելով Հայաստնում առաջին վճարային համակարգը ինքնասպասարկման տերմինալների միջոցով։ 

Այս պահին ընկերության վճարային տերմինալների միջոցով ընդունվում են կապի և տարբեր ծառայություններ մատակարարող ավելի քան 100 ընկերությունների վճարներ։ –0–