USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Տեղի ունեցավ երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ

21.11.2018, 18:51
Նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:

 Տեղի ունեցավ երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 21-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում երեխաները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրների մասին:

Հանդիպումը կազմակերպվել է նոյեմբերի 20-ին աշխարհում նշվող Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Նշվում է, որ այդ օրը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է:

Ինչպես հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում աշակերտները և ուսանողները պատմեցին տարբեր խնդիրների և դրանց լուծման իրենց տեսլականների, ապագայի անելիքների մասին։

Երեխաները նաև լսեցին ՀՀ նախագահի, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի ելույթները, ինչպես նաև քննարկեցին իրենց ներկայացրցած խնդիրների հնարավոր լուծումները մեծահասակների հետ, այդ թվում՝ ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Գլոբալ նախաձեռնության շրջանակում այս շաբաթ աշխարհի տարբեր անկյուններում երեխաներն իրենց ձեռքն են վերցնում զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին:

Հայաստանում նոյեմբերի 20-ին երեխաները մասնակցեցին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական և «Բարի լույս» ծրագրերի եթերին, որի շրջանակում զրուցեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ, իսկ երեկոյան մեկնաբանեցին մարզական լուրերն և ներկայացրեցին եղանակի տեսությունը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունմամբ աշխարհը երեխաներին խոստացավ, որ իր ուժերի սահմաններում կանի հնարավորը, որ պաշտպանի և խրախուսի երեխաների՝ կյանքի, զարգանալու, սովորելու, իրենց ամբողջական ներուժին հասնելու և իրենց ձայնը լսելի դարձնելու իրավունքները: «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան պատմության մեջ ամենաարագ և լայնորեն վավերացված մարդու իրավունքների մասին փաստաթուղթն է:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան» 1992 թվականին, իսկ 2019 թվականին ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների կոմիտեին կներկայացնի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ իր պարբերական զեկույցը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։–0–