Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցն արդեն հասանելի է Մեծամորում
13.07.2022,
15:37
Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցելու համար պահանջվել է 3 ամիս
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./ԱՌԿԱ/. Team Telecom Armenia-ն շահագործման հանձնեց գերհզոր NGN (Next Generation Network) ցանցը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։
Օպտիկամանրաթելային գերժամանակակից տեխնոլոգիայով այս ցանցը կառուցելու համար պահանջվել է 3 ամիս։ Կայծակնային արագության ինտերնետ ապահովող այս ցանցից այժմ կարող են օտվել Մեծամոր համայնքի ավելի քան 3000 բնակարանների բնակիչներ՝ միանալով Team-ի Cosmo փաթեթներին։
Ջերմուկ, Քաջարան, Հրազդան քաղաքներից ու Գնդեվազ գյուղից հետո սա Հայաստանում հինգերորդ բնակավայրն է, որն ամբողջովին վերազինվել է նորագույն ցանցով։ Առաջիկա ամիսներին կավարտվեն աշխատանքները նաև Արմավիր, Կապան ու Իջևան քաղաքներում։
Մեծամոր քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Մեծամոր քաղաքում արդեն գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը (հասցե՝ ք. Մեծամոր, 1-ին թաղամաս 24/2 շենք)։
NGN ցանց ունեցող համայնքների, ինչպես նաև Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բնակիչներին հասանելի են «տիեզերական» COSMO փաթեթները, որոնց ինտերնետի արագությունը հասնում է մինչև 1000 Մբ/վ: Փաթեթները ներառում են նաև TEAM TV ծառայություն, բջջային և ֆիքսված հեռախոսակապ։-0-