USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Թարմացվել է Ucom-ի շարժական հեռուստատեսության MediaRoom հավելվածը

22.12.2017, 12:54
Մասնավորապես հավելվածի թարմացման արդյունքում օգտատերերն առաջին հերթին կնկատեն հավելվածի նոր տեսքը՝ վերափոխված պատկերակներն ու էջերը:
Թարմացվել է Ucom-ի շարժական հեռուստատեսության MediaRoom հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախատոնական օրերին թարմացվել է Ucom-ի շարժական հեռուստատեսության«MediaRoom» հավելվածը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես հավելվածի թարմացման արդյունքում օգտատերերն առաջին հերթին կնկատեն հավելվածի նոր տեսքը՝ վերափոխված պատկերակներն ու էջերը:

«Նորացման արդյունքում ստեղծվել է օգտատիրոջ գրանցման, նույնականացման և գաղտնաբառի վերականգնման հնարավորությունները: Բարելավվել է նվագարկիչը և՛ ուղղահայաց, և՛ հորիզոնական ռեժիմների համար, ինչպես նաև հնարավոր է դարձել այն փոքրացնել ու մեծացնել: Փոփոխությունների արդյունքում հավելվածը թույլ է տալիս նախադիտել վիդեոհոսքը փոքրացված ռեժիմում: Վերափոխվել ու բարելավվել է ձախ մենյուն, ինչպես նաև նույնականացման գործընթացը Universal և U!TV- ի բաժանորդների համար: Շտկվել է հաղորդումների ցանկի ներկայացման ձևն ու ուղղվել են մի շարք փոքր սխալներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Մի քանի օր առաջ հայտնեցինք «Ucom» և «U!Pay» հավելվածների թարմացման մասին։ Ուրախ ենք, որ «MediaRoom»-ի օգտատերերը նույնպես կօգտվեն նոր հնարավորություններով ու բարելավված հավելվածից։ Որպես բաժանորդամետ ընկերություն Ucom-ը վստահեցնում է, որ այս գործընթացն, անշուշտ, շարունակական է», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հիշեցնենք, որ հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից՝ հղումով ու Google Play-ից՝ հղումով:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: –0–