Տարեկան 400-500 ՏՏ-մասնագետ է լքում Հայաստանը
11.06.2012,
15:50
Տարեկան ՏՏ ոլորտի 400-500 մասնագետ է լքում Հայաստանը, հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Տարեկան ՏՏ ոլորտի 400-500 մասնագետ է լքում Հայաստանը, հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Դա ոլորտին հասցվող ամենամեծ հարվածն է, առավել ևս, երբ հեռացող մասնագետների տեղն ամբողջությամբ չի լրացվում»,- երկուշաբթի ասաց Վարդանյանը լրագրողներին:
Ըստ նրա, ՏՏ-մասնագետների արտահոսքի պատճառները հիմնականում ոչ թե ֆինանսական են, այլ նրանք պարզապես ստիպված են մասնագիտական զարգացման նոր հորիզոններ փնտրել արտասահմանում:
«Իսկ Հայաստանում խոշոր մասնագետը հասնում է որոշակի կետի, և վերջ. այլևս զարգանալու տեղ չկա: Կարծում եմ` տվյալ խնդրի լուծումը հատվածի զարգացման մեջ է, որ խոշոր մասնագետները հեշտությամբ կարողանան սեփական ընկերություններ բացել և զարգանալ, որ այդ մարդկանց համար նոր հորիզոններ և հնարավորություններ բացվեն»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ պետական և մասնավոր բուհերից տարեկան դուրս են գալիս 1.5 հազար երիտասարդներ տեխնոլոգիական կրթությամբ, և միայն նրանց 20 տոկոսն է անհրաժեշտ հմտություններ ունենում համապատասխան ընկերություններում աշխատելու համար:
«Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ընկերությունները ստիպված են երկար ժամանակ ինքնուրույն լրացնել նրանց ուսուցման բացը»,- ավելացրեց Վարդանյանը:
UITE գործադիր տնօրենը միաժամանակ նշեց, որ այդ լուրջ խնդիրը, կարծես, աստիճանաբար լուծում է գտնում:
«Ես նկատի ունեմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում իր տեսակի մեջ բացառիկ 6.1 մլն դոլար արժողությամբ Ազգային ճարտարագիտական լաբորատորիայի ստեղծումը, որը ոլորտն ամեն տարի կապահովի երկու հազար որակյալ մասնագետներով»,- ասաց նա: