USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Samsung-ն ու LG-ն OLED-հեռուստացույցների վաճառքը կսկսեն 2012 թվականին

10.01.2012, 11:28
Հարավկորեական Samsung և LG ընկերությունները 2012 թվականին կսկսեն 55 դյույմանոց էկրանով OLED-հեռուստացույցների վաճառքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Samsung-ն ու LG-ն OLED-հեռուստացույցների վաճառքը կսկսեն 2012 թվականին
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հարավկորեական Samsung և LG ընկերությունները 2012 թվականին կսկսեն 55 դյույմանոց էկրանով OLED-հեռուստացույցների վաճառքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

OLED-էկրանները, որոնց մատրիցան օրգանական լուսային դիոդներից է պատրաստված, արդեն մեծ տարածում են գտել բջջային էլեկտրոնիկայում, սակայն նման դիսփլեյների բարձր գինը մինչ օրս սահմանափակում է դրանց օգտագործումը միայն թանկարժեք հեռուստացույցների դեպքում: Ավանդական հեղուկ-բյուրեղապակյա և պլազմային էկրաններից OLED-էկրանները տարբերվում են ավելի հարուստ գույներով, պատկերման մեծ ցայտագունությամբ, ինչպես նաև կոմպակտ չափերով:

Samsung-ի նորույթը, որը կարող է 3D ցուցադրել, Smart TV դասին է պատկանում, այսինքն կարող է միանալ համացանցին և կողմնակի հավելվածներ գործարկել: Ինչպես Ռիա Նովոստիին է հայտնել ընկերության ներկայացուցիչը, հեռուստացույցը ռուսական շուկայում կհայտնվի 2012 թվականի երկորդ կեսին:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ այն մոտ 200 հազար ռուբլի կարժենա—0-