Սթիվ Ջոբսը հետմահու արժանացել է «Գրեմի» մրցանակի հոգաբարձուների խորհրդի պարգևին
22.12.2011,
12:56
Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի «Գրեմի» (Trustees Award) մրցանակի հոգաբարձուների խորհրդի հատուկ պատվավոր պարգևով, հաղորդում է մրցանակի պաշտոնական կայքը:
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի «Գրեմի» (Trustees Award) մրցանակի հոգաբարձուների խորհրդի հատուկ պատվավոր պարգևով, հաղորդում է մրցանակի պաշտոնական կայքը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ձայնագրության ամերիկյան ակադեմիայի մրցանակի հոգաբարձուները հարգանքի տուրք մատուցեցին աշխարհի երաժշտության «հեղափոխությանը», որը Ջոբսն էր արտադրել՝ ստեղծելով iPod mp3-փլեյերը և այն լրացնող iTunes երաժշտական առցանց խանութը:
«(Ջոբսը) այնպիսի արտադրանքներ և տեխնոլոգիաներ ստեղծեց, որոնք փոխեցին երաժշտության, հեռուստահաղորդումների, ֆիլմերի և գրքերի օգտագործման ուղին»,- ասվում է մրցանակի կայքում:
Պարգևատրման արարողությունը կկայանա 2012թ.-ի փետրվարի 12-ին Լոս Անջելեսում:
Սթիվ Ջոբսը կյանքից հեռացավ 56 տարեկան հասակում 2011թ.-ի հոկտեմբերի 5-ին երկարատև հիվանդությունից հետո: -0-