USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ստեղծվել է արեգակնային էներգիայով և ջրով աշխատող մարտկոց

24.05.2016, 13:10
Օսակայի համալսարանի մասնագետներն առաջին անգամ օգտագործել են արևի լույսը` ծովի ջրից էլեկտրաէներգիա ստանալու համար, հաղորդում է hi-tech.mail.ru-ն:
Ստեղծվել է արեգակնային էներգիայով և ջրով աշխատող մարտկոց

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Օսակայի համալսարանի մասնագետներն առաջին անգամ օգտագործել են արևի լույսը` ծովի ջրից էլեկտրաէներգիա ստանալու համար, հաղորդում է hi-tech.mail.ru-ն: Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում ասվում է, որ սարքն արտադրում է ջրածնի պերօքսիդ, որի ծավալը բավարար է վառելիքային տարրերի ստեղծման համար:

 Ջրածնից հարմար

Հետազոտողները պնդում են, որ ջրածնի պերօքսիդից էլեկտրականություն ստանալն ավելի հարմար է, քան մաքուր ջրածնից, քանի որ գազն անհրաժեշտ է կրիոգեն ջերմաստիճաններում կամ այրել, կամ սառեցնել մինչ հեղուկ վիճակը: Ջրածնի պերօքսիդը համեմատաբար ավելի դյուրին և էժան է նաև պահել և տեղափոխել:

Սարքն էկոլոգիապես անվտանգ է և սպասարկման մեջ քիչ ծախսատար է

Ջրածնի պերօքսիդ ստանալու համար գիտնականները ստեղծել են լուսաէլեկտրաքիմիական խրամաբջիջ, որն աշխատում է ինչպես արևային մարտկոցը: Երբ արևի լույն ընկնում է լուսակատալիզատորի վրա, այն կլանում է ֆոտոնները և օգտագործում նրանց էներգիան թթվածնի վերականգնման և ջրի օքսիդացման համար: Ապա պերօքսիդի հիման վրա ստեղծվում են վառելիքային տարրեր, որոնք կիրառվում են էլեկտրականության ստացման համար:

Տուփն ունի բարձր աշխատանքային արդյունավետություն. մեկ օրվա ընթացքում այն արտադրել է ծովի ջրում լուծված 48 միլիմոլ պերօքսիդ: Մեթոդները, որոնցում մաքուր ջուր է օգտագործվել, թույլ էին տալիս նույն ժամանակահատվածում ստանալ 2 մլն նյութ:

Գաղտնիքն այն է, որ ծովի ջրում առկա է բացասական լիցքով քլոր: Այն պատասխանում է ֆոտոկատալիտիկ ակտիվության բարձրացման համար և մի քանի անգամ մեծացնում է բջջի օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ):

Իհարկե, համակարգի արդյունավետությունը դեռևս ցածր է` 0,3 տոկոս: Սակայն այս ցուցանիշը գերազանցում է այլ  լուսատարրերի, օրինակ` կորեկի հիմքով համակարգերի (դրանց ՕԳԳ-ն կազմում է 0,2 տոկոս): Այժմ հետազոտողները զբաղված են նոր նյութերի որոնմամբ, որոնք թույլ կտան բարձրացնել համակարգի արդյունավետությունը: -0-