USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«STARTPHONE». հատուկ առաջարկ՝ մի շարք Alcatel սմարթֆոնների համար

22.12.2015, 16:39
Այժմ ընտրելով Alcatel One Touch Pop 2 (5), Alcatel One Touch Pop 2 (4.5 LTE), Alcatel One Touch Idol 2 S, Alcatel One Touch Pop C5 կամ Alcatel One Touch Pop S 3 սմարթֆոն և բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով, բաժանորդը սակագնային պլանի համար ամսական կվճարի 4500 դրամ` 6500 դրամի փոխարեն, հայտնեցին ընկերության մամուի ծառայությունից:
«STARTPHONE». հատուկ առաջարկ՝ մի շարք Alcatel սմարթֆոնների համար

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այժմ ընտրելով Alcatel One Touch Pop 2 (5), Alcatel One Touch Pop 2 (4.5 LTE), Alcatel One Touch Idol 2 S, Alcatel One Touch Pop C5 կամ Alcatel One Touch Pop S 3 սմարթֆոն և բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 24 ամսով, բաժանորդը սակագնային պլանի համար ամսական կվճարի 4500 դրամ` 6500 դրամի փոխարեն, հայտնեցին ընկերության մամուի ծառայությունից:

«Ի դեպ, սակագնային պլանին նշված ժամկետով բաժանորդագրվելու դեպքում սմարթֆոնի ընտրված մոդելը կարելի է ստանալ 1 դրամով:Առաջարկը գործում է միայն «Դալմա գարդեն մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնում ներկայացված սմարթֆոնների համար»-ասված է հաղորդագրությունում:

««ՍԹԱՐԹՖՈՆ» սակագնային պլանն առաջարկում է փաթեթում ներառված ինտերնետ, ներցանցային խոսելաժամանակ և SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, ինչպես նաև սմարթֆոնների լայն տեսականի՝ մատչելի ամսավճարով: Ընտրելով իրենց նախընտրած սմարթֆոնը՝ մեր բաժանորդները կարող են լիարժեք օգտվել ձայնային և շարժական ինտերնետի ծառայություններից, ինչպես նաև Հայաստանում ամենաընդարձակ և հուսալի ցանցի ընձեռած հնարավորություններից: Իսկ «Դալմա գարդեն մոլ»-ում տեղակայված նորաբաց սպասարկման կենտրոն այցելող բաժանորդները կարող են նաև օգտվել հատուկ առաջարկից՝ սակագնային պլանի շրջանակում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-