USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

«STARTPHONE 2500»-ի բաժանորդները ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին

17.03.2018, 11:50
«STARTPHONE 2500» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր այլևս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին:
«STARTPHONE 2500»-ի բաժանորդները ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «STARTPHONE 2500» սակագնային պլանի բաժանորդները, ովքեր այլևս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանին, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

«STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանով նույն 2500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները կստանան 3 անգամ ավելի շատ ինտերնետի ծավալ՝ սոցիալական ցանցերում առավել անհոգ շփվելու համար, իսկ 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը և սակագնային պլանի շրջանակում ավելացված նոր՝ 50 րոպե խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր թույլ կտան միշտ մնալ կապի մեջ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

startphone_2500_i_bazhanordnery_avtomat_kerpov_ - рис.1

«Ավելացնելով սակագնային պլանի ներսում առաջարկվող ինտերնետի փաթեթը և խոսելաժամանակը ինչպես դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, այնպես էլ դեպի ՀՀ այլ ցանցեր, մենք ստեղծել ենք առավել հարմարավետ ու մատչելի պայմաններ մեր հավատարիմ բաժանորդների համար: Առաջարկելով «STARTPHONE EXTRA 2500» սակագնային պլանը՝ մենք խնայել ենք մեր բաժանորդների ժամանակը և հոգացել ենք նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում», - նշում են ընկերությունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am: -0-