Sony-ին հրաժարվել է խաղային բիզնեսի բաժնից
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/.Ճապոնական Sony–ին հայտարարել է խաղային բիզնեսի իր մասնաբաժնի վաճառքի մասին։ Ընկերությունն ազատվել է Sony Online Entertainment բաժնից, որի մեջ մտնում են EverQuest, PlanetSide 2, DC Universe Online, H1Z1 и Landmark նախագծերը։ Թեպետ, գործարքի գինը չի հայտարարվել, սակայն այն արդեն ավարտվել է, գրում է Vestifinance.ru–ն։
Որպես գնորդ հանդես եկել է Նյու–Յորքի Columbus Nova ամերիկյան ներդրումային ընկերությունը` հիմնադրված 1995 թվականին։. Sony Online Entertainment–ն անկախ գրասենյակ է դարձել Daybreak Game Company նոր անունով։
Համաձայն պաշտոնական տեղեկատվության ընկերության ծրագրերում նախատեսված են ոչ միայն արդեն գործող նախագծերի պահպանում, այլ նաև նոր խաղերի նախագծում։ ընկերությունը նպատակ ունի ընդլայնել արտադրատեսականին և աջակցող հարթակների քանակը։ Daybreak արտադրանքը` մասնավորապես հասնելի կլինի Xbox от Microsoft–ի խաղերի օգտվողների համար։
Այս բիզնեսի ընդլայնման շրջանակում Sony–ին կազատի իր 220 աշխատակիցների, որոնք զբաղվում էին խաղային ծրագրերրի մշակմամբ և արտադրությամբ։
Այս շաբաթ Sony–ին հրապարակել է ֆինանսական հաշվետվությունը, որը կներկայացնի ընկերության ընթացիկ վիճակը։ Նախնական տվյալների համաձայն`
ընկերության կորուստները ֆինանսական տարվա կտրվածքով կազմել է 230 մլրդ, իեն, կամ 2,1 մլրդ. դոլար։–0–