Sony–ն հեռակառավարման ունիվերսալ վահանակ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Sony ընկերության հեռակառավարման ժամանակակից վահանակները հասանելի են դարձել շուկայում, հայտնում է hi-tech.mail.ru–ն։ Վահանակը թույլ է տալիս կարգավորել տան բոլոր էլեկտրոնային սարքերը։ Նորույթը հայտնվել է առայժմ միայն ճապոնական խանութներում, գրում է The Verge–ը` հղում անելով Ճապոնիայում Sony–ի պաշտոնական կայքին։
Huis Remote Controller տնային հեռակառավարման վահանակն ունիվերսալ սարք է, որը կարգավորում է միանգամից մի քանի սարքեր։ Հետևաբար, օգտատերը կարող է հրաժարվել մյուս չպետքական վահանակներից։
Այս սարքը կառավարում է ցանկացած էլեկտրոնային համակարգ` հեռուստացույցից և DVD-նվագարկիչից մինչև լույսի և օդորակիչի միացնել։
Օգտատերը կարող է համաժամանակեցնել անհրաժեշտ պարամետրերը համակարգչի հատուկ հավելվածում։
Էկրանը մշակված է էլեկտրանոյին թղթից, որը սովորաբար օգտագործվում է էլեկտրոնային գրքերում։ Դրա շնորհիվ, լիցքավորումն ավելի քիչ է ծախսվում, և կոճակները միշտ երևում են։
Հրաշք–վահանակի արժեքը կազմում է մոտ 250 ԱՄՆ դոլար, ինչն ընթացիկ փոխարժեքով կազմում է գրեթե 20 հազար ռուբլի։ Առայժմ հայտնի չէ, թե երբ նորույթը կվաճառվի Ռուսաստանում։ -0-