Սոցիալական ցանցերի խաղերի լսարանը մասամբ անցնում է բջջային սարքերի խաղերին
15.08.2014,
14:22
Ռուսաստանում 2013թ.-ին սոցիալական ցանցերի խաղերի շուկան աճել է 18 տոկոսով՝ հասնելով 416 մլն դոլարի, նշում են Mail.ru Group-ի փորձագետները: Վերջին երեք տարում շուկան հնգակի աճ է գրանցել՝ 2010թ.-ին գրանցված 84 մլն դոլարից: Միաժամանակ սոցիալական խաղերի շուկայի աճը սկսել է դանդաղել: Եթե 2011թ.-ին այն աճել էր 180 տոկոսով՝ հասնելով 236 մլն դոլարի, ապա 2012թ.-ի նրա աճը կազմել է 50 տոկոս, իսկ շուկայի ծավալը՝ 353 մլն դոլար, հաղորդում է «Վեդոմոստին»:
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում 2013թ.-ին սոցիալական ցանցերի խաղերի շուկան աճել է 18 տոկոսով՝ հասնելով 416 մլն դոլարի, նշում են Mail.ru Group-ի փորձագետները: Վերջին երեք տարում շուկան հնգակի աճ է գրանցել՝ 2010թ.-ին գրանցված 84 մլն դոլարից: Միաժամանակ սոցիալական խաղերի շուկայի աճը սկսել է դանդաղել: Եթե 2011թ.-ին այն աճել էր 180 տոկոսով՝ հասնելով 236 մլն դոլարի, ապա 2012թ.-ի նրա աճը կազմել է 50 տոկոս, իսկ շուկայի ծավալը՝ 353 մլն դոլար, հաղորդում է «Վեդոմոստին»:
Mail.ru-ի խաղերի բաժնի ղեկավար Օլեգ Շպիլչևսկին դանդաղումը կապում է բջջային խաղերի տարածվածության աճի հետ, սոցիալական խաղերի լսարանն աստիճանաբար անցնում է բջջային խաղերին: Սակայն դա չի նշանակում, որ շուկան լճանում է, հատվածը նախկինի պես կայուն է և շահույթ է բերում: Դա տեղի է ունենում, քանի որ սոցիալական ցանցերն աջակցում են խաղերի մշակողներին, դրան է նպաստում նաև cross հարթակի զարգացումը, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են միևնույն խաղը խաղալ և սոցցանցում, և սմարթֆոնով, բացատրում է Շպիլչևսկին:
Էլեկտրոնային հաղորդակցությունների ռուսական ասոցիացիան 2013թ.-ին ռուսական սոցիալական և բջջային խաղերի շուկան գնահատել է 35,4 մլրդ ռուբլի (1,08 մլրդ դոլար՝ ըստ ԿԲ-ի տարեվերջյան փոխարժեքի): Բացառապես սոցցանցերում գործող խաղերի շուկան կշարունակի լճանալ, սակայն դա աղետալի չէ, քանի որ ապագայում Ռուսաստանում սմարթֆոնների ներթափանցման աճի շնորհիվ՝ խաղերի մեծ մասը cross-հարթականի կդառնան, համոզված է IMI.VC ներդրումային ընկերության հիմնադիր Իգոր Մացանյուկը: «Ավելի շատ մարդիկ կցանկանան խաղեր խաղալ ոչ միայն ստացիոնար համակարգիչներով, այլև բջջային հարթակներում», - նշում է նա:
Այժմ cross-հարթակի զարգացման ուղղությամբ աշխատում է նաև «Վկոնտակտե» սոցցանցը, առաջիկայում ընկերությունը նախատեսում է խաղային հարթակ գործարկել բջջային սարքերի խաղերի մշակողների համար: Մինչ այդ սոցցանցում հավելվածներն աշխատում էին միայն դեսքթոփային տարբերակում: 2013 թ.-ին սոցցանցը խաղերի մշակողներից գանձում էր եկամուտի 45 տոկոսը, բջջային խաղերի դեպքում սոցցանցի օգտին կատարվող հատկացումները կավելանան՝ հասնելով 50 տոկոսի:
Ռուսաստանում բջջային խաղերի շուկան նախորդ տարի ավելացել է 70 տոկոսով՝ հասնելով 130 մլն դոլարի, ավելի վաղ նշել է Շպիլչևսկին: Distimo վերլուծական ընկերության տվյալների համաձայն՝ շարժական սարքերի և սոցցանցերի խաղերը ամենաեկամտաբեր հավելվածներն են:-0-