«ՎԿոնտակտե»–ի հիմնադրի ստեղծած «SMS մարդասպանը» վայրկյանում 100 մարդ արագությամբ օգտագործողների է հավաքում
25.02.2014,
13:25
«ՎԿոնտակտե»–ի հիմնադիր Պավել Դուրովին պատկանող Digital Fortress ընկերության ստեղծած Telegram բջջային մեսենջերը 2013 թվականի օգոստոսին լսարանն ավելացրել է 1.5 անգամ` մոտ 10 մլն օգտագործողից հասցնելով 15 միլիոնի։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե»–ի հիմնադիր Պավել Դուրովին պատկանող Digital Fortress ընկերության ստեղծած Telegram բջջային մեսենջերը 2013 թվականի օգոստոսին լսարանն ավելացրել է 1.5 անգամ` մոտ 10 մլն օգտագործողից հասցնելով 15 միլիոնի։
Հենց այս օրերին լուրջ խափանումներ են եղել Telegram–ի գլխավոր մրցակից, 2009 թվականին ստեղծված և 450 մլն լսարան ունեցող աշխարհի ամենաճանաչված մեսենջեր WhatsApp–ում։ Խափանումից մի քանի օր առաջ WhatsApp–ն գնելու մասին հայտարարել էր Facebook սոցիալական ցանցը։
«Արդյո՞ք, դա տեղափոխություն է WhatsApp–ից»,– իր թվիթերում ենթադրություն է կատարել կապի նախարար Նիկոլայ Նիկիֆորովը` մեկնաբանելով Telegram–ի հաղորդագրությունը` միացումների կտրուկ աճի մասին, հաղորդում է cnews.ru–ն։
Ի սկզբանե iOS–ի համար ստեղծված Telegram հավելվածն այժմ հասանելի է Android և Windows Phone–ի բոլոր տարբերակների համար։ Այն թույլ է տալիս փոխանակել տեքստային հաղորդագրություններ և մինչև 1 ԳԲ չափի ֆայլեր։ Մրցակցող մեսենջերներից Telegram–ի հիմնական տարբերությունն այն է, որ այն կառուցված է հաղորդագրությունները գաղտնավորող MTProto պաշտպանված արձանագրության հիման վրա։ Արձանագրությունը մշակել է Պավել Դուրովի ավագ եղբայր Նիկոլայ Դուրովը, ով «ՎԿոնտակտե»–ի տեխնիկական տնօրենն է։
Telegram–ի կենտրոնակայանը Բեռլինում է։ Ընկերության եվրոպական սերվերները Լոնդոնում են, Ասիայի օգտագործողների համար նախատեսվածները` Սինգապուրում, իսկ ամերիկացիների համար` Սան Ֆրանցիսկոյում։
Օգտատիրական հետաքրքրության դրսևորման արդյունքում Telegram հավելվածն App Store–ում բեռնումների թվով առաջինն է դարձել 48 երկրների շարքում, որոնց թվում են` Շվեյցարիան, Ավստրիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Մեքսիկան և այլն։
Մեսենջերի ներկայացուցիչները թվիթերում հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում Telegram–ում վայրկյանում գրանցվել է մոտ 100 մարդ։ Այդպիսի բեռնվածության պատճառով ընկերությունում արտադրողականության խնդիրներ են ծագել, գրանցման կոդով հաղորդագրություններ ուղարկելու համար պատասխանատու SMS–շլյուզը չէր հասցնում մշակել հարցումները։
Նշենք, որ Telegram–ի` 2013 թվականի օգոստոսին լույս տեսած ամբողջական տարբերակից հետո WhatsApp–ի հիմնադիր Յան Կումը մեղադրեց Պավել Դուրովին պրոդուկտի կրկնօրինակման մեջ։ Սակայն Դուրովը WhatsApp–ից որպես Telegram–ի հիմնական տարբերություն նշել էր փոխանցվող հաղորդագրությունների կոդավորումը, դրանց փոխանցման արագությունը, տվյալների պահումն ամպում սարքերի միջև համաժամանակեցմամբ և հավելվածի գործողության ընդլայնման հնարավորությունը։ Առաջիկայում Telegram–ի մշակողները խոստանում են ավելացնել ձայնային հաղորդագրություններ փոխանակելու հնարավորություն։ -0-