USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline բաժանորդները կկարողանան անվճար զանգեր կատարել դեպի բոլոր բջջային ցանցեր

18.09.2015, 17:59
Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Beeline բաժանորդները կկարողանան անվճար զանգեր կատարել դեպի բոլոր բջջային ցանցեր

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթների նոր գծի գործարկման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Առանձնահատկությունն այն է, որ սակագնային փաթեթների շրջանակում WhatsApp բջջային հավելվածի տրաֆիկը լիովին անվճար է: Փաստորեն, «Սմարթ» սակագնային փաթեթների բաժանորդները հավելվածի օգնությամբ կարող են անվճար զանգեր կատարել դեպի Հայաստանի և արտասահմանի բոլոր այն բջջային համարների բաժանորդներին, ովքեր նույնպես օգտվում են WhatsApp բջջային հավելվածից:

Ինչպես նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ամբողջ աշխարհում հայտնի Skype-ը ժամանակին հեղափոխեց միջազգային ֆիքսված կապի շուկան և այսօր արդեն ամենուր մեծ տարածում են գտնում ինտերնետի միջոցով ձայնային կապ ապահովող բջջային տեխնոլոգիաներն ու հավելվածները:

«Beeline-ը, ձգտելով ծառայություններն ավելի պարզ, հարմար և մատչելի դարձնել, Հայաստանում առաջինն է իր հաճախորդներին առաջարկում հնարավորություն` WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգելու իրենց հարազատներին կապի տեղական և արտասահմանյան օպերատորների ցանկացած համարների», - նշեց նա։

Բջջային կապի «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների գիծը ներառում է 4 փաթեթ` «Սմարթ 1500», «Սմարթ 2500», «Սմարթ 3500», ինչպես նաև «Սմարթ 990» փաթեթը մարզերի բնակիչների համար, անվանը համապատասխան ամսական բաժանորդային վճարի չափով: Սակագնային փաթեթներն ամսական բաժանորդային վճարի դիմաց ներառում են անվճար զանգեր Beeline ցանցում, տեղական SMS-հաղորդագրությունների փաթեթներ և ինտերնետ, ինչպես նաև անսահմանափակ շփում WhatsApp հավելվածով: «Սմարթ 3500» սակագնային փաթեթը նաև ներառում է 150 րոպե անվճար զանգեր դեպի տեղական բջջային ցանցեր: Այլ «Սմարթ» սակագնային փաթեթների համար դեպի տեղական բջջային ցանցեր կատարվող զանգերի արժեքը կազմում է 15,9 դրամ/րոպե:   

«Սմարթ» սակագնային փաթեթներին անցնելու հնարավորությունը բաց է: Բաժանորդային վճարը գանձվում է ամսական` յուրաքանչյուր 30 օրը մեկ: Նշված ժամկետի ավարտից երկու օր առաջ բաժանորդը ծանուցում է ստանում հաշիվը լիցքավորելու վերաբերյալ: «Սմարթ» սակագնային փաթեթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Beeline գրասենյակներ, զանգահարելով 0611 անվճար համարին, ինչպես նաև www.beeline.am կայքում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։–0–