«Սինոփսիս-Արմենիա» ընկերության ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին
24.03.2012,
13:30
«Սինոփսիս-Արմենիա» ընկերությունը մարտի 27-ից ապրիլի 2-ը կմասնակցի Հերշինգում կայանալիք Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին (MB-JASS 2012), տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունը մարտի 27-ից ապրիլի 2-ը կմասնակցի Հերշինգում կայանալիք Մոսկվա-Բավարիա համատեղ ուսանողական դպրոցին (MB-JASS 2012), տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է Սինոփսիս ընկերության Մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը: Պատվիրակության կազմում են ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն, ՀՊՃՀ միջֆակուլտետային «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգերե ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր, Վազգեն Մելիքյանը, Հասարակայնության հետ կապերի ղեկավար Գայանե Մարկոսյանը և երկու ուսանող, ովքեր սովորում են ՀՊՃՀ-ում ու ԵՊՀ-ում:
Ամենամյա միջոցառումը համախմբում է նանոտեխնոլոգիայի, կենսաբժշկական ճարտարագիտության, համակարգչային մոդելավորման եւ հեռահաղորդակցման ոլորտների առաջատար բուհերի դասախոսներ եւ ուսանողներ: Ծրագրին աջակցելու եւ ուսանողներին իրենց գիտական աշխատանքների արդյունքներով կիսվելու հնարավորություն տալու նպատակով, սկսած 2008 թ.-ից, Սինոփսիս Արմենիան յուրաքանչյուր տարի մասնակցում է միջոցառմանը: Ինչպես միշտ, այս տարի նույնպես բացման խոսքով հանդես կգա Ռիչ Գոլդմանը: Այս անգամ նրա ելույթը կլինի «Տեխնոլոգիան և տիեզերք. սիմբիոտիկ հարաբերություններե թեմայի շուրջ:
Synopsys Inc ընկերությունը հայկական շուկա է մտել 2004 թվականի հոկտեմբերին Leda Design և Monterey Arset ընկերությունների՝ մեկ ընկերության՝ Synopsys Armenia ԲԲԸ-ի մեջ միավորվելու պայմանագրի ստորագրումից հետո:
Synopsys-ն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 60 երկրում, գլխամասիային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայում:--0-