USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-6

Շվեյցարիայում փոստային նամականիշները կփոխարինեն կարճ հաղորդագրություններով

03.09.2013, 13:12
Շվեյցարիայի փոստը նամականիշ գնելու և այն ծրարի վրա սոսնձելու փոխարեն կարճ համարին հաղորդագրություն ուղարկելու ծառայություն է գործարկել։ Տեղեկությունը երկուշաբթի հրապարակվել է Շվեյցարիայի փոստային ծառայության պաշտոնական կայքում, գրում է  tasstelecom.ru–ն։
Շվեյցարիայում փոստային նամականիշները կփոխարինեն կարճ հաղորդագրություններով
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Շվեյցարիայի փոստը նամականիշ գնելու և այն ծրարի վրա սոսնձելու փոխարեն կարճ համարին հաղորդագրություն ուղարկելու ծառայություն է գործարկել։ Տեղեկությունը երկուշաբթի հրապարակվել է Շվեյցարիայի փոստային ծառայության պաշտոնական կայքում, գրում է  tasstelecom.ru–ն։

Սովորական փոստային նշանը փոխարինող կոդը ստանալու համար անհրաժեշտ է SMS ուղարկել 414 կարճ համարին։ Պատասխան հաղորդագրությունում հատուկ կոդը ստանալուց հետո այն պետք է գրել ծրարի վերին աջ անկյունում, ինչը փոխարինում է ավանդական նամականիշին։ Նամակն ուղարկվում է հասցեատիրոջը փոստային ծառայության փնտրվող կոդի մշակումից և ծառայության համար կատարված վճարը հաստատելուց անմիջապես հետո։

Այս նորարարությունը համընթաց է ոչ միայն ժամանակին ու տեխնոլոգիական առաջընթացին, այլ նաև թույլ է տալիս էապես արագացնել փոստով առաքումների մշակման գործընթացը։ Միաժամանակ, շվեյցարական փոստն առաջինը չէ, որ նման ծառայություն է գործարկում` ավելի վաղ նման սխեմայի է անցել Գերմանիան 2008 թվականին, իսկ 2011–ին` Դանիան և Շվեդիան։

Այսպիսով, նամականիշներ հավաքողները պետք է բավարարվեն նախկինում թողարկված նամականիշներով, որոնք էլ ժամանակի ընթացքում, ամենայն հավանականությամբ, միայն կթանկանան։ -0