«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների համար շուրջ 40 տեխնոլոգիական թիմ կպայքարի
23.03.2015,
13:11
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների համար կպայքարեն շուրջ 40 հայկական տեխնոլոգիական ընկերություններ և կազմակերպություններ, երկուշաբթի լրագրողներին ասաց հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների համար կպայքարեն շուրջ 40 հայկական տեխնոլոգիական ընկերություններ և կազմակերպություններ, երկուշաբթի լրագրողներին ասաց հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը։
Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)։ Մրցույթի առաջին փուլն անցկացվել է փետրվարի 13–14–ը Երևանում։ Ծրագիրն ուղղված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես` ինժեներիայի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
Ենգիբարյանի խոսքով` երկու օրվա ընթացքում իրենց աշխատանքներն ու գլոբալ նախագծերը կներկայացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մասնակիցները։
«39 թիմեր ներկայացրել են իրենց նորարարական գաղափարները։ Ծրագրի նպատակն է ոչ թե աջակցել գաղափարներին, այլ`թիմերին, որոնք կարողացել են իրենց գաղափարները վերածել բիզնեսի, ինչպես նաև կազմակերպություններին, որոնք արդեն հաջողություն ունեն` նրանց հնարավորություն ընձեռելով շուկա դուրս գալ լրացուցիչ ֆինանսավորում ներգրավելով», – նշեց Ենգիբարյանը։
Նրա խոսքով` քանի որ ծրագրի նպատակն է խթանել տեղական բիզնեսն ու ֆինանսավորումը, ապա Գյումրու և Վանաձորի մասնակիցները, որոնք կարժանանան դրամաշնորհների, ֆինանսները պետք է օգտագործեն առանց այդ քաղաքներից դուրս գալու։ Դրամաշնորհներ ստացած մասնակիցներն առաջիկա 2–3 տարում Գյումրիից և Վանաձորից դուրս գալու իրավունք չունեն։
«Հույս ունեմ, որ կլինեն մեծ թվով բավականին լավ նախագծեր, որոնք կարժանանան դրամաշնորհների։ Այսօր կան մասնակիցներ, որոնք չեն շահել նախորդ մրցույթների ժամանակ, սակայն կրկին մասնակցում են նոր գաղափարներով։ Նշանակում է, որ մասնակիցները հավատարիմ են իրենց գաղափարին և փորձ են անում առաջ տանել այն», – նշեց Ենգիբարյանը։
EIF–ի նախագահն ավելացրեց, որ Գյումրու ընկերություններն իրենց գաղափարները զարգացնելու և նախագծերի վրա աշխատելու հնարավորություն ունեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, իսկ արդեն 2016թ.–ին կբացվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը, որը լայն հնարավորություն կընձեռի վանաձորցի մասնակիցներին։
Հաղթողների անունները կհրապարակվեն երեքշաբթի, նույն օրը տեղի կունենա մրցանակաբաշխությունը։
Մրցույթի հաղթողները կստանան 10 հազարից մինչև 50 հազար դոլարի դրամաշնորհ։ Գլոբալ նախագծերը կհամաֆինանսավորվեն հավասար մասնաբաժիններով կազմակերպիչների և ընկերությունների կողմից։ Գյումրիում և Վանաձորում իրականացվող նախագծերը 85 տոկոսով կֆինանսավորվեն կազմակերպիչների կողմից, իսկ 15 տոկոսով` ընկերությունների կողմից։
Այժմ ընդունվում են հայտեր մրցույթի երրորդ փուլին մասնակցելու համար, հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 17–ն է։
Ծրագիրն անցկացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որի բացումը կայացել է այս տարվա սեպտեմբերի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ, ստեղծվել է Հայաստանի կառավարության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում։ Կենտրոնի առաքելությունը Գյումրին տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների միջազգային և տարածաշրջանային կենտրոն դարձնելն է` աշխատատեղերի ստեղծմանը և երիտասարդ տաղանդավոր մարդկանց ու ընկերությունների բիզնես–գաղափարները կյանքի կոչելու միջոցով։ –0–