USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում շտապօգնության մեքենաները կզինվեն հայկական արտադրության պլանշետներով. Առողջապահության փոխնախարար

20.03.2014, 11:33
Հայաստանում շտապօգնության մեքենաները կզինվեն հայկական արտադրության պլանշետներով, որպեսզի բժիշկները կարողանան մանրամասն տեղեկություն ստանալ կանչի և հիվանդի մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։
Հայաստանում շտապօգնության մեքենաները կզինվեն հայկական արտադրության պլանշետներով. Առողջապահության փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում շտապօգնության մեքենաները կզինվեն հայկական արտադրության պլանշետներով, որպեսզի բժիշկները կարողանան մանրամասն տեղեկություն ստանալ կանչի և հիվանդի մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։

«Մենք շտապօգնության մեքենաները կզինենք պլանշետներով, որպեսզի մինչև տեղ հասնելը բժիշկներն արդեն իմանան` ուր են գնում, ինչ հիվանդի մոտ են գնում, և վերջինը ինչ հիվանդություններով է տառապում, իսկ կանչը կավարտվի էլեկտրոնային անկետան լրացնելով, որը կուղարկվի տեղեկատվական համակարգ»,– ասաց Պողոսյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանում գործում է շտապօգնության www.1-03.am պորտալը` տեղեկատվական համակարգ, որը բազա կդառնա, որում կներառվեմ և կանչերը, և Երևանի ու մարզերի շտապօգնության ծառայության ընդհանուր գործունեությունը։ «Սա կհանգեցնի նրան, որ ավելի ժամանակակից մոտեցումներ կկիրառվեն, կբարձրանա բուժօգնության, օպերատիվության ո հասանելիության մակարդակը»,–նշեց փոխնախարարը։
 
Locator կոչված համակարգը մշակող կազմակերպության ներկայացուցիչ Սևակ Մինասյանն էլ նշեց, որ շտապօգնության մեքենաների վրա GPS համակարգ տեղադրելու դեպքում  կարգավարները կկարողանան առցանց հետևել մեքենաներին և ստանալ տեղեկատվություն, թե որտեղ են նրանք գտնվում և ինչ ուղղությամբ են շարժվում։

«Այս ամենը կօգնի նրան արագ ու ճիշտ որոշում կայացնել եւ կանչին ուղարկել ամենամոտ գտնվող եւ ամենահարմար մեքենան»,– ասաց Մինասյանը։

«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տվյալներով, «Շտապօգնության» երևանյան ծառայությունում 2013 թվականին ստացվել է 218 597 կանչ։ 39530 դեպքում պահանջվել է հոսպիտալացում (1621–ով ավելի, քան 2012 թվականին)։  -0-